ՀԴՄ սարքի համակցում
«Սոֆթբրիջ» ընկերություն կողմից նոր սերնդի ՀԴՄ սարքի համակցումը «ՀԾ-Առևտուր» և «ՀԾ-Հաշվապահ» համակարգերի հետ հնարավորություն է ընձեռում օպտիմիզացնել ՀԴՄ-ով իրականացվող գործառույթները: Դրա արդյունքում համակարգը վաճառքի ժամանակ ավտոմատ կերպով կուղարկի ֆիսկալ տվյալները ՀԴՄ-ին և հնարավարություն կընձեռի զուգահեռ տպել ՀԴՄ կտրոնը:
ՀԴՄ սարքը կարող է համակցվել նաև «ՀԾ-վաճառատեղ» անվճար ծրագրի հետ, որի օգնությամբ հաճախորդին տրամադրվող կտրոնի վրա կտպվի նաեւ վաճառված ապրանքի անվանումը։