ՇՈՒՐՋՕՐՅԱ 24/7 ՍՊԱՍԱՐԿՈՒՄ +374 95 440 580

ՀԾ Համակարգերի սպասարկում

ՀԾ Համակարգերի սպասարկում

«Սոֆթբրիջ» ընկերությունն իրականացնում է «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերի սպասարկում 24/7 ռեժիմով:

Ընկերությունն իրականացնում է Ձեր կազմակերպությունում ներդրված «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերի սպասարկում պատվիրատու կազմակերպություն այցելելու կամ հեռահար սպասարկման միջոցով, որի արդյունքում արագորեն կլուծվեն համակարգի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները:

Տրամադրվող ծառայություններն են՝

  • ՀԾ-Համակարգերի շահագործման հետ կապված խորհրդատվության տրամադրում և առաջացած տեխնիկական խնդիրների լուծում,
  • Ձեր բիզնեսի առանձնահատկություներով պայմանավորված՝ համակարգի լիարժեք ֆունկցիոնալության բացահայտում,
  • Համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունների ներկայացում,
  • Հերթական թարմացումների իրականացում,
  • Համակարգում կատարված աշխատանքների մոնիթորինգ և վերջինիս արդյունքում հայտնաբերված սխալների և շեղումների շտկում,
  • Բիզնեսի պահանջներին համապատասխան՝ համակարգում առկա ֆինանսական և հարկային հաշվետվությունների ձևափոխում,
  • Լրացուցիչ հաշվետվությունների ձևավորում,
  • Տվյալների պահպանում:

Մենք գիտակցում ենք, որ համակարգի աշխատանքի ցանկացած խափանում խոչընդոտում է Ձեր կազմակերպության գործունեության բնականոն ընթացքը, այդ իսկ պատճառով ձգտում ենք հնարավորինս արագ վերականգնել համակարգի ճիշտ և անխափան աշխատանքը: