ՇՈՒՐՋՕՐՅԱ 24/7 ՍՊԱՍԱՐԿՈՒՄ +374 95 440 580

ՀԾ Համակարգերի ներդրում

ՀԾ Համակարգերի ներդրում

«Հայկական ծրագրեր» ընկերության կողմից ստեղծված «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերն  ապահովում են հաշվապահական հաշվառման, ապրանքների առք ու վաճառքի և պահեստի  գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացումը: Համակարգերի մշակման ժամանակ կիրառվել են  նորագույն տեխնոլոգիաներ:

Համակարգերի հարմարավետ ինտերֆեյսը, այլ համակարգերի հետ ինտեգրումն ու պարբերաբար տրամադրվող թարմացումներն աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ և հաճելի:
 «ՀԾ-Հաշվապահ 7» համակարգի ներդրում

«ՀԾ-Հաշվապահ 7» համակարգը նախագծված է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում (ռիսկերի նվազեցում, ռեսուրսների տնտեսում, աշխատանքի արդյունավետության բարձրացում)։

Համակարգի ներդրման ընթացքում իրականացվող համալիր գործընթացների արդյունքում ուսումնասիրվում են տվյալ կազմակերպության առանձնահատկությունները, ինչն էլ թույլ է տալիս կատարել սահուն անցում նախկին աշխատաձևից ավելի պարզ ու ժամանակակից տարբերակի: Մեր ընկերության փորձառու աշխատակիցները կներդնեն «ՀԾ-Հաշվապահ 7» համակարգը լիարժեք ֆունկցիոնալությամբ՝ համապատասխանացնելով այն տվյալ ընկերության գործունեության առանձնահատկություններին:

«ՀԾ-Հաշվապահ 7» համակարգի ներդրման առանձնահատկություններից են՝

  • Տեղեկատուների ճշգրիտ կոդավորում և անվանացանկի ներմուծում,
  • Համակցում այլ համակարգերի հետ,
  • Արդյունավետ հերթականությամբ համակարգված տվյալների մուտքագրում,
  • Ծրագրի ֆունկցիոնալության շրջանակում անհրաժեշտ հաշվետվությունների ձևավորում։

«ՀԾ-Առևտուր 7» համակարգի ներդրում

«ՀԾ-Առևտուր 7» համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային տնտեսության ամբողջական ավտոմատացում: Այն հնարավորություն է տալիս վերլուծել  կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու հեշտացնել կառավարումը:

Մեր մասնագետների կողմից ՀԾ-Համակարգերի գրագետ ներդրումը կնպաստի դրամական միջոցների հոսքի, մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկմանը և կառավարմանը, ինչպես նաև  ապրանքների ձեռքբերմանը, գույքագրմանը, գույքագրման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը և առաքման ժամանակ կատարվող սխալների նվազեցմանը:

«ՀԾ-Առևտուր 7»   համակարգը համակցված  Է «ՀԾ-Հաշվապահ 7», ՀԴՄ սարքերի,  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) էլ. հարկային հաշիվների համակարգերին,  ինչպես նաև այլ համակարգերի հետ, ինչն էլ հանգեցնում է աշխատանքի բարձր արդյունավետության և ժամանակի խնայողության: