ՀԾ համակարգերն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք լավագույնս յուրացնելու դեպքում աշխատակիցը կարողանում է ծրագրի ողջ ֆունկցիոնալությունն օգտագործել սեփական աշխատանքն ավելի հեշտ ու հավաստի դարձնելու համար: Մեր ուսուցման էական առաձնահատկությունը այն է, որ ուսուցումն իրականացվում է կոնկրետ պատվիրատու կազմակերպության տվյալների պահոցի հիման վրա, որն ավելի դյուրին է դարձնում սովորելու գործընթացը: Մենք ուսուցման ընթացքում փոխանցում ենք մեր ունեցած ողջ փորձն ու գիտելիքները: Մեր ուսուցման առանձնահատկություններից է նաև այն, որ մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում համակարգը սովորել ցանկացող յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ նկատի ունենալով նրա գիտելիքներն և ունակությունները: