ՀԾ Համակարգերի սպասարկում
«Սոֆթբրիջ» ընկերությունն իրականացնում է «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերի սպասարկում 24/7 ռեժիմով:
Ընկերությունն իրականացնում է Ձեր կազմակերպությունում ներդրված «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերի սպասարկում պատվիրատու կազմակերպություն այցելելու կամ հեռահար սպասարկման միջոցով, որի արդյունքում արագորեն կլուծվեն համակարգի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները:
Տրամադրվող ծառայություններն են՝
- ՀԾ-Համակարգերի շահագործման հետ կապված խորհրդատվության տրամադրում և առաջացած տեխնիկական խնդիրների լուծում,
- Ձեր բիզնեսի առանձնահատկություներով պայմանավորված՝ համակարգի լիարժեք ֆունկցիոնալության բացահայտում,
- Համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունների ներկայացում,
- Հերթական թարմացումների իրականացում,
- Համակարգում կատարված աշխատանքների մոնիթորինգ և վերջինիս արդյունքում հայտնաբերված սխալների և շեղումների շտկում,
- Բիզնեսի պահանջներին համապատասխան՝ համակարգում առկա ֆինանսական և հարկային հաշվետվությունների ձևափոխում,
- Լրացուցիչ հաշվետվությունների ձևավորում,
- Տվյալների պահպանում:
Մենք գիտակցում ենք, որ համակարգի աշխատանքի ցանկացած խափանում խոչընդոտում է Ձեր կազմակերպության գործունեության բնականոն ընթացքը, այդ իսկ պատճառով ձգտում ենք հնարավորինս արագ վերականգնել համակարգի ճիշտ և անխափան աշխատանքը: