ՀԾ Համակարգերի ներդրում
«Հայկական ծրագրեր» ընկերության կողմից ստեղծված «ՀԾ-Հաշվապահ 7» և «ՀԾ-Առևտուր 7» համակարգերն ապահովում են հաշվապահական հաշվառման, ապրանքների առք ու վաճառքի և պահեստի գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացումը: Համակարգերի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ:
Համակարգերի հարմարավետ ինտերֆեյսը, այլ համակարգերի հետ ինտեգրումն ու պարբերաբար տրամադրվող թարմացումներն աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ և հաճելի:
«ՀԾ-Հաշվապահ 7» համակարգի ներդրում
«ՀԾ-Հաշվապահ 7» համակարգը նախագծված է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում (ռիսկերի նվազեցում, ռեսուրսների տնտեսում, աշխատանքի արդյունավետության բարձրացում)։
Համակարգի ներդրման ընթացքում իրականացվող համալիր գործընթացների արդյունքում ուսումնասիրվում են տվյալ կազմակերպության առանձնահատկությունները, ինչն էլ թույլ է տալիս կատարել սահուն անցում նախկին աշխատաձևից ավելի պարզ ու ժամանակակից տարբերակի: Մեր ընկերության փորձառու աշխատակիցները կներդնեն «ՀԾ-Հաշվապահ 7» համակարգը լիարժեք ֆունկցիոնալությամբ՝ համապատասխանացնելով այն տվյալ ընկերության գործունեության առանձնահատկություններին:
«ՀԾ-Հաշվապահ 7» համակարգի ներդրման առանձնահատկություններից են՝
- Տեղեկատուների ճշգրիտ կոդավորում և անվանացանկի ներմուծում,
- Համակցում այլ համակարգերի հետ,
- Արդյունավետ հերթականությամբ համակարգված տվյալների մուտքագրում,
- Ծրագրի ֆունկցիոնալության շրջանակում անհրաժեշտ հաշվետվությունների ձևավորում։
«ՀԾ-Առևտուր 7» համակարգի ներդրում
«ՀԾ-Առևտուր 7» համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային տնտեսության ամբողջական ավտոմատացում: Այն հնարավորություն է տալիս վերլուծել կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու հեշտացնել կառավարումը:
Մեր մասնագետների կողմից ՀԾ-Համակարգերի գրագետ ներդրումը կնպաստի դրամական միջոցների հոսքի, մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկմանը և կառավարմանը, ինչպես նաև ապրանքների ձեռքբերմանը, գույքագրմանը, գույքագրման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը և առաքման ժամանակ կատարվող սխալների նվազեցմանը:
«ՀԾ-Առևտուր 7» համակարգը համակցված Է «ՀԾ-Հաշվապահ 7», ՀԴՄ սարքերի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) էլ. հարկային հաշիվների համակարգերին, ինչպես նաև այլ համակարգերի հետ, ինչն էլ հանգեցնում է աշխատանքի բարձր արդյունավետության և ժամանակի խնայողության: